Crocus City Hall-ի ահակբեկչության կազմակերպիչները, ըստ ՌԴ ՔԿ-ի, «ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են»
 |azatutyun.am|
15:29 - 22 մարտի, 2025

Crocus City Hall-ի ահակբեկչության կազմակերպիչները, ըստ ՌԴ ՔԿ-ի, «ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են» |azatutyun.am|

azatutyun.am: Crocus City Hall համերգասրահում ահակբեկչության կազմակերպիչները ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են եղել, ՏԱՍՍ-ն է փոխանցում Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքերը։ Ըստ նրա՝ այդ ծառայությունների նպատակն է եղել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։

«Հավաքագրված ապացույցները հիմնավորում են, որ ահաբեկչությունը ծրագրվել ու կազմակերպվել է ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունների կողմից, և դրա իրագործման համար նրանք ներգրավել են միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների», - ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը։

145 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունը ուղիղ մեկ տարի առաջ էր։ Բեսլանից հետո սա Ռուսաստանում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունն է։

Լուսանկարը՝ Յուլիա Մորոզովա/Reuters


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել