Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|
12:54 - 28 մայիսի, 2025

Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|

factor.am: Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Նա նաև նշել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։

«Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների գործունեության ակտիվություն է նկատվում։ Նրանց նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- հայտարարել է Անդրեյ Բելոուսովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել