2020-2021 ուստարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել
09:22 - 28 օգոստոսի, 2019

2020-2021 ուստարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյաննը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվել է աշխատանքային քննարկումը, որի արդյունքում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

«Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,- գրել է Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել