Փարաքարի 13 տեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Միասնություն» դաշինքը
00:46 - 31 մարտի, 2025

Փարաքարի 13 տեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Միասնություն» դաշինքը

Փարաքարի 16 ընտրատեղամասից 13-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնություն» կուսակցությունն է՝ ըստ ԿԸՀ տվյալների։

Նախնական արդյունքներն են`

  • ՔՊ կուսակցություն - 2 658
  • «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 5 592
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 524
  • «Կայունություն» կուսակցություն - 345

Փարաքարում «Միասնություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության համար։

«Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է Գրիգորյանը։

Համացանցում տեսանյութեր են տարածվել նաև, թե ինչպես են դաշինքի նախընտրական շտաբում տոնում հաղթանակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել