Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքարի բոլոր 16 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ 2025թ․ մարտի 30-ին համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ավելի քան 56%-ով առաջատար է։
Քվեարկությանը 21 004 ընտրողից մասնակցել է 11 528-ը կամ 54.8%-ը։ 23 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել
ԿԸՀ նախնական արդյունքներն են․
Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4%-ն է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%-ը։ Այսինքն «Կայունություն» կուսակցությունը չի անցնում ավագանու կազմ։
«Միասնություն» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանը։
Գլխավոր լուսանկարը՝ Վալոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից / քարոզարշավ Փարաքարում, 27․03․2025
comment.count (0)