Թուրքիայի հայ համայնքից դատապարտել են ընդդիմադիր քաղաքապետի հակահայ հայտարարությունները
 |factor.am|
20:27 - 07 ապրիլի, 2025

Թուրքիայի հայ համայնքից դատապարտել են ընդդիմադիր քաղաքապետի հակահայ հայտարարությունները |factor.am|

factor.am: Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Մասնավորապես, ապրիլի 5-ին X-ի իր միկրոբլոգում նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հայ է անվանել՝ դա օգտագործելով որպես նվաստացնող հանգամանք:

Օջալանի ծննդյան օրվան նվիրված գրառման մեջ Օզջանը գրել է. «Եթե քո հայ հայրը երկու վայրկյան ավելի արագ լիներ, դու չէիր ծնվի։ Օջալան, հուսով եմ, որ սա քո վերջին ծննդյան օրն է, դավաճան»։

Նրա այս գրառումը որոշ օգտատերեր գովաբանել են, մյուսները՝ դատապարտել են՝ այն ռասիստական որակելով։ Արձագանքել են նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պոլսահայ գրող և քաղաքական գործիչ Մուրատ Մըխճըն, հայազգի հայտնի դերասան, երաժիշտ Հայկո Ջեպկինը։

«Լույս մեդիա» հայկական լրատվամիջոցն էլ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքապետին։

«Որպես հայ՝ այս երկրի հնագույն ժողովուրդներից մեկը, մենք խորապես վշտացած և վրդովված ենք Բոլուի քաղաքապետ Թանջու Օզջանի ռասիստական ​​և ատելությամբ լցված գրառման կապակցությամբ։ «Հայ» բառը չի կարող օգտագործվել որպես վիրավորանք: Այս դիսկուրսները չեն կարող արդարացվել քաղաքականությամբ կամ արտահայտվելու ազատությամբ: Մենք՝ հայերս, ապրել ենք այս հողում դարեր շարունակ: Մեր ուրախությունները, ցավերն ու հույսերն անբաժան են մեր հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացու հետ: Այսօր, ինչպես նախկինում, մենք ձգտում ենք գոյակցել խաղաղության և արժանապատվության մեջ: Մենք մերժում ենք մեր հանդեպ որպես «օտարի» և «ուրիշի» վերաբերմունքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում՝ Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել