Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը․ հոսպիտալացված անձանցից մեկը մահացել է
 |1lurer.am|
10:40 - 08 ապրիլի, 2025

Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը․ հոսպիտալացված անձանցից մեկը մահացել է |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 7-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության Տոյոտա մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Ժամը 9։09-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն մահացել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել