news.am: Ես գիտեմ այս խնդիրը, ես կիսում եմ մտահոգությունը, բայց ես ուզում եմ հստակ մենք հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` անդրադառնալով նրան, որ Հանրային հեռուստատեսությունը չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի, Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին, այդ հարցը փորձում են լուսանցքից դուրս թողնել:
«Հանրային հեռուստաընկերությունը ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, և մենք այդ բովանդակային վեճերի մեջ կամ բովանդակության մեջ իրավունք չունենք մտնելու: Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք: Մեր իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ: Մենք որեւէ լծակ չունենք: Այստեղ օրենսդրական խախտում չկա, բայց, իհարկե, ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի: Ձեր մտահոգությունը կիսում եմ»,-ասաց նա:
Տիգրան Հակոբյանը նկատեց նաեւ, որ պետք չէ Հանրայինն առանձնացնել, որովհետեւ բոլոր հեռուստատեսություններն էլ սնվում են հարկատուի գրպանից և աշխարհում շատ քիչ տեղ կա, որտեղ հանրային հեռաձայնողի բովանդակությունը մյուսներից տարբեր է:
comment.count (0)