Տիգրան Հակոբյան

Տիգրան  Հակոբյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահն է։

Ծնվել է 1960 թ․։ 1977-ին ավարտել է Մոսկվայի N48 պրոֆտեխուսումնարանը, 1983-ին՝ ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, 1988-ին՝ Գրողների միության Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտը։

2016-ին ընտրվել է ՀՌՀ անդամ։

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ
 |armenpress.am|

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստանում կհեռարձակվի ռուսական այլ բովանդակության հաղորդում՝ մշակութային կամ գեղարվեստական:   Այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ–ում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ռուսական ալիքներում հակահայկական քարոզի վերաբերյալ:  Նա նշեց, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են՝ համաձայն Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի: Հանձնաժողովի լիազորությունն այս առումով միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ուղարկելն է: «Մենք դա պարբերական անում էինք, անում ենք արդեն 3.5 տարի: Ցավոք, մինչև վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում: Հիմա սկսեց դարձնել: Եվ նախարարությունը հիմա քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ: Եթե ես չեմ սխալվում, շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ–որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական: Եվ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,–ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ միջկավառավարական պայմանագիրը չմշակված, հում է, շատ լծակներ չի տալիս հայկական կողմին: Բացի այդ՝ հանրային մուլտիպլեքսից բացի, կան նաև կաբելային ալիքներ, որտեղ այդ բովանդակությունն անխափան հեռարձակվում է: Ըստ հանձնաժողովի՝ «հակահայկական» եզրույթը հեղհեղուկ է, այն սուբյեկտիվ կատեգորիա է, իրավական նորմ չէ: Պետք է խոսել ՀՀ օրենսդրության խախտման դեպքերի մասին: «Նրանք ինչն են շատ ժամանակ խախտում. բռնության կոչեր են տարածում: Մենք պետք է դրանց վրա ուշադրություն դարձնենք, նրանք այդ բովանդակության առումով պետք է լինեն նույն կարգավորման տակ, ինչ հայկական ալիքներն են»,–ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ պետք է վերանայվի համաձայնագիրը: «Իսկ հետագայում, երբ ունենանք Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, պետք է բացառվի օտար հեռարձակողների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,–նշեց ՀՌՀ նախագահը:
16:08 - 30 ապրիլի, 2024
Մոսկվայում հեռարձակվող մեզ համար անընդունելի բովանդակությունը այլևս ՀՀ-ում չի հեռարձակվի. Տիգրան Հակոբյան
 |news.am|

Մոսկվայում հեռարձակվող մեզ համար անընդունելի բովանդակությունը այլևս ՀՀ-ում չի հեռարձակվի. Տիգրան Հակոբյան |news.am|

news.am: Այն, ինչ թույլատրված է մեր հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Անդրադառնալով նրան, որ ՀՌՀ-ն դեկտեմբերին 30 օրով դադարեցրեց «Տոսպա» ընկերության լիցենզիայի գործունեությունը, որը հեռարձակում էր «Սպուտնիկ ռադիոն», Տիգրան Համոբյանն ասաց. «Մենք ձեւավորում ենք մեր Հայաստանը, իր տեղեկատվական օրակարգը՝ իր քննադատությամբ, իր լուսաբանմամբ, բայց Հայաստանը որպես սուվերեն պետություն չպետք է թույլ տա, որ մեկը՝ նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, ՀՀ ղեկավարությանը՝ անկախ նրանից, մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ: Երկրորդը, կար նաեւ օրենքի խախտում, բռնության կոչեր, սպառնալիքներ, բառամթերք, որը նույնիսկ մենք փորձեցինք որոշման մեջ շատ չծավալվել, որովհետեւ տհաճություն էր պատճառում: Տեսնելով դա, մենք վարույթ հարուցեցինք, եւ մեզ այլ բան չէր մնում, քան 30 օրով կասեցնել Սպուտնիկ ռադիոյի հաղորդումները, որը  հեռարձակում է «Տոսպա»  ռադիոընկերությունը: «Տոսպա» ընկերությունն իր հայտարարության մեջ նշեց, որ դատապարտում է այդ բովանդակությունը եւ մեր վարչական վարույթ բացելու հաջորդ օրը իր եթերից հանեց Տիգրան Քեոսայանի հետ հաղորդումը: Նաեւ ՌԴ-ից պատվիրակություն եկավ եւ մեր բանակցությունների արդյունքում նրանք նույնպես ափսոսանք արտահայտեցին նման բառամթերքի համար, ասացին, որ դա չի համապատասխանում իրենց խմբագրական քաղաքականությանը: Այսինքն բոլոր հիմքերը ստեղծեցին, եւ քանի որ խնդրահարույց հաղորդումը հանված էր,  մենք 30 օր հետո վերականգնեցինք Սպուտնիկ ռադիոյի  հաղորդումները եւ «Տոսպա»-ի վերահեռարձակման իրավունքը»,-ասաց նա: Տիգրան Հակոբյանը նաեւ հավելեց, որ դրանից հետո «Տոսպա»-ն դիմել է դատարան. «Իրենք գտնում են, որ այո, իրենք սխալ են թույլ տվել եւ դատապարտում են բովանդակությունը, սակայն նրանք համարում են, որ Հանձնաժողովի որոշումը ադեկվատ չէր,  ավելի կոշտ էր, քան արարքը: Մենք գտնում ենք, որ այդպես չի: Ես իրենց առաջարկեցի ընդամենը այդ հողորդումներում «հայ ժողովուրդ» արտահայտությունը փոխարինել «ռուս ժողովրդով», փոխարինել մեր ղեկավարի անունը իրենց ղեկավարի անունով եւ Հայաստանը՝ Ռուսաստանով, եւ նույն բովանդակությունը տարածել Մոսկվայում: Քանի՞ ժամ դրանից հետո կապրեր այդ հեռուստա կամ ռադիոընկերությունը: Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ «թեժ գծի» պես մի բան կսարքենք, կփորձենք ցանկացած օրենքի խախտում լինելու դեպքում խնդիրը արագ լուծել: Համոզված եմ, որ մոտ ապագայում նման բաներ չեն լինի, քանի որ ինձ հավաստիացրել են, որ իրենց խմբագրական քաղաքականության մեջ բավականին մեծ փոփոխություններ են մտցրել»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը՝ հավելելով, որ գուցե «Ստուտնիկ ռադիոն» հեռարձակի մեզ համար անընդունելի բովանդակություն, բայց դա չի հեռարձակվի Հայաստանի տարածքում:
15:17 - 30 հունվարի, 2024
«FreeNews»-ը շատ մեծ պարտքեր է կուտակել. ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի. ՀՌՀ նախագահ
 |news.am|

«FreeNews»-ը շատ մեծ պարտքեր է կուտակել. ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի. ՀՌՀ նախագահ |news.am|

news.am: Այո, մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: «Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են:  Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,- ասաց նա: Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում այստեղ մեղադրել հեռուստաընկերություններին. «Առիթ է ներկայացնել այն շատ տխուր պատկերը, որն այսօր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունների համար: Նույնիսկ «Արմենիան», որ ժամանցային էր, ուներ մեծ լսարան եւ բավականին մեծ գումարներ էր աշխատում,  շահույթ ուներ, նույնիսկ այդ հեռուստաընկերությունն այսօր աշխատում է վնասով: Վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները»,- նշեց ՀՌՀ նախագահը: Անդրադառնալով պատճառներին, Տիգրան Հակոբյանն ասաց. «Նախ, հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, դիտելիությունն ընկնում է եւ գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ: Մեր հաշվարկներով ամեն տարի 3-5 տոկոս հեռուստաընկերությունների դիտելիությունը ընկնում է: Ամբողջ աշխարհում մեխանիզմներ են գտել, որպեսզի հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները նորմալ շահույթով աշխատեն, մեզ մոտ գնաց լրիվ հակառակ: Մի քանի տարվա մեջ Հանրայինին տվեցին գովազդի իրավունք, որին հանձնաժողովը դեմ էր: Օրինակ, 2023-ին Հանրային հեռարձակողը գովազդեի միջոցով աշխատեց 700 մլն դրամ: Դա նշանակում է, որ այդ գումարի մեծ մասը գնաց այլ հեռուստաընկերություններից: Երկրորդը, 2022-ին ուժի մեջ մտավ շահումով խաղերի գովազդի արգելքը: Շատ ճիշտ էր, բայց մենք առաջարկում էինք, որ այդ արգելքը չգործի գոնե 1-2 տարի հեռուստաընկերությունների համար, որովհետեւ երբ հեռուստաընկերությունները ստանում էին իրենց լիցենզիաները, նրանք հաշվարկում էին, որ նաեւ այդտեղից  պետք է փող ստանան: Դրա հետեւանքով հեռուստաընկերությունները կորցրեցին եւս 800-900 մլն դրամ գումար»: Այս իրավիճակից դուրս գալու համար Տիգրան Հակոբյանը ելքեր առաջարկեց. «Ամբողջ աշխարհում հանրօգուտ հաղորդումներ նկարահանելու համար ստեղծվում են մասնավոր կամ պետական ֆոնդեր, որոնց միջոցով ֆինանսավորում են հեռուստաընկերություններին՝ մշակութային, կրթական, մանկական հաղորդումներ ստեղծելու համար: Օրինակ, աշխարհում շատ լավ մի մուլտսերիալ կա, մոտ 200 սերիա, որը երեխաների ունակությունները բարձրացնում են: Թող տան այդ գումարը, որակյալ հայերեն թարգմանեն եւ հեռուստաընկերությունները կարողանան օգտվել այդ գումարներից»:
14:48 - 30 հունվարի, 2024
«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց
 |aravot.am|

«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց |aravot.am|

aravot.am: «2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր վերահսկողության տակ են եղել 28 հեռուստաընկերություններ։ Դրանք եւ մայրաքաղաքային ծածկույթի հեռուստաընկերություններն են, եւ մարզային, եւ ռուսական երեք հեռուստաալիքը։ Մենք անցյալ տարի արդեն բոլոր 10 մարզերում ունեինք սեփական հեռուստաընկերություններ։ 2019 թվականին մեզ մոտ գործում էր 6 մարզային հեռուստաընկերություն, հիմա գործում են 10-ը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործում է 35 ռադիոկայան։ Եթե մինչեւ 2020 թվականը մարզային ռադիոկայաններ էին գործում միայն Գյումրիում ու Վանաձորում, այսօր գրեթե բոլոր մարզերում դրանք կան։ «Շատ կարեւորում ենք, որ հատկապես սահմանամերձ մարզերում, օրինակ, Տավուշում ու Սյունիքում արդեն գործում են տեղական ռադիոընկերություններ»,- ասաց նա։ Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մշտադիտարկման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ։ «Ասեմ, որ ամբողջ աշխարհում հակառակ պատկերն է, վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, ֆիզիկական անձանց բողոքների հիման վրա։ Մեզ մոտ, ցավոք, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ թերությունների մասին միայն ահազանգում են կամ մամուլում, կամ սոցիալական ցանցերում՝ չդիմելով կարգավորող մարմին։ 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, իսկ 2013-2018 թվականներին, այսինքն՝ վեց տարվա ընթացքում հարուցվել էր ընդամենը 13 վարույթ։ Համեմատության համար նշեմ, որ 2019-2023 թվականներին հարուցվել է 232 վարույթ։ Եվ այստեղ է, որ շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը։ Այնինչ, այդպես չէ, որովհետեւ վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով, օրինակ, Գովազդի մասին, Լեզվի մասին օրենքները խախտելու համար, շատ են հարուցվում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու դեպքերով։ Եթե մենք կողքից հանում ենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ»,- ասաց Տիգրան Հակոբյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:53 - 30 հունվարի, 2024
ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեին և Բորիանա Աբերգին: Ինչպես հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ: ՀՌՀ նախագահը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել հանձնաժողովի ու ԵԽ համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Ներկայացրել է հանձնաժողովի կազմը, ձևավորման կարգը, լիազորությունները: Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ կարգավորող պետական մարմնի որդեգրած բարեփոխումների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ատելության խոսքի, բռնության կոչերի դեմ պայքարը, համացանցային տիրույթի տեսալսողական բովանդակության կանոնակարգումը, որում, եվրոպական գործընկերները, վստահաբար, կարող են իրենց կարևոր մասնակցությունն ունենալ: Հայկական կողմը պատասխանել է համազեկուցողների հարցերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:
17:40 - 08 նոյեմբերի, 2023
«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին
 |factor.am|

«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին |factor.am|

factor.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք չօգտագործեն: Հակոբյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ օնլայն հեռուստաընկերություններով բռնության կոչի, ատելության խոսքի, էթիկայի նորմերի խախտման մասին: «Այս ախտից ու աղբից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,- հարցրեց Նազարյանը: «Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,- նշեց Հակոբյանը՝ դիմելով պատգամավորներին:
14:57 - 13 ապրիլի, 2023
ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հեռարձակող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության
 |armenpress.am|

ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հեռարձակող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության: Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: «Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտությանը: Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ մեր գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Մի քանի հեռարձակողներ մեր ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը: Այդ կապակցության հանձնաժողովը հիշեցնում է, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա չի նշանակում, թե հեռարձակող լրատվամիջոցների դաշտն ազատ  ու անկախ է և սպասարկում է հանրային շահը: «Այս ոլորտի վրա բացասաբար են ազդում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Այդ գործոնները սահմանափակում են բոլոր հեռարձակողների խմբագրական անկախությունը, նպաստում են քարոզչական բաղադրիչի ավելացմանը, նվազեցնում են բովանդակության որակը»,- ասաց Հակոբյանը: Հանձնաժողովը, սակայն, արձանագրում է, որ առկա են նաև դրական միտումներ: Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ: Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել է ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:
13:49 - 13 ապրիլի, 2023
ԱԺ-ն քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը ՀՌՀ անդամի պաշտոնում

ԱԺ-ն քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը ՀՌՀ անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է  Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  (ՀՌՀ) անդամի պաշտոնում: Նրան այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Մեդիան հզորագույն սոցիալ-հոգեբանական գործիք է, և եթե մենք ցանկանում ենք ինչպես բոլոր նորմալ երկրներում, կներեք այդ արտահայտության համար, ես նկատի ունեմ մեդիահամակարգի ստեղծման առումով նորմալ, ցիվիլ երկիր, որը մեր մոտ դեռ չկա, մենք պիտի կարողանանք ստեղծել այն համակարգը, որը կարողանում է սպասարկել քաղաքացու տեղեկատվական պահանջմունքները, որը բերում է հանրային համերաշխության և որը թույլ է տալիս քո պետությանը լինել արդիական, մրցունակ, ոչ թե կոնսերվացվել որոշ սոցիալական հարաբերություններ և նույնիսկ շպրտել դեպի միջնադար»,-իր ելույթում նշեց Հակոբյանը։ Հակոբյանը զբաղեցնում է ՀՌՀ նախագահի պաշտոնը, նրա պաշտոնավարումը կավարտվի օրեր անց։
15:15 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՌՀ անդամի թափուր տեղի համար կառաջադրվի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը

ՀՌՀ անդամի թափուր տեղի համար կառաջադրվի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում: Տիգրան Հակոբյանն այժմ ՀՌՀ նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի օրեր անց: Ծնվել է 1960 թ., 1988 թ. առայսօր աշխատում է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում, տարբեր կառույցներում, զբաղվում է դասախոսական աշխատանքով: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու  համար՝ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի այն խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու պարագայում կփորձի իր ներդրումն ունենալ դրանց լուծման հարցում: Ըստ թեկնածուի՝ թեև վերջին տարիներին բարեփոխվում է տեսալսողական ոլորտի օրենսդրությունը, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք ամբողջական լուծման կարիք ունեն: «Տասնյակ խնդիրներ կան, որոնք այս օրենքը չի լուծում: Տասնյակ տարընթերցումներ կան, և սա կապված է ոչ միայն օրենքի հետ, միգուցե, հեղինակների ոչ մասնագետ լինելուց, կամ օրենքն արագ ընդունելուց է բխում: Առաջին հերթին դա կապված է տեխնիկական միջոցների պայթյունային արագությամբ զարգացման հետ: Այսօր արդեն աշխարհը փորձ ունի և հանգիստ կարգավորվում է այն, ինչ երեք տարի առաջ դժվար էր կարգավորել»,- նշել է  թեկնածուն՝ հավելելով, որ շատ կարևոր է  ընդունել այնպիսի օրենք, որը կհամապատասխանի այսօրվա պահանջներին: Տիգրան Հակոբյանը կարևոր  է համարել նաև հեռուստաեթերից որակյալ հաղորդումների, առհասարակ նաև որակյալ բովանդակության սփռումը, լեզվական և տեղեկատվական անվտանգության ապահովման հարցի կարգավորումը և այլն: «Ցավոք, Հայաստանում չկա այդ համակարգը, որը կզբաղվեր լեզվական և տեղեկատվական անվտանգության հարցով»,- ասել է թեկնածուն: Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնք աղբ են և բացասաբար են անդրադառնում հանրության մտածողության վրա: «Կարգավորող մարմինը պետք է լծակներ ունենա, և ինչ որ ձևով քաջալերի նույն ցանցային օպերատորներին, որպեսզի նրանք ավելի շատ կրթական, մշակութային և մանկական ծրագրեր բերեն, որոնք աշխարհում շատ-շատ են»,- հավելել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն: Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել: Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:  
19:03 - 06 սեպտեմբերի, 2022
Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել․ Գառնիկ Դավթյանը սխալվում է

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել․ Գառնիկ Դավթյանը սխալվում է

Երեկ՝ «168.am»-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը խոսեց «Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործողությունների մասին»։  «Ժամանակին մտածում էինք, որ Նիկոլ Փաշինյանը․․․ Ռուսաստանի հետ հարաբերությունների անկման համատեքստում, օրինակ, չդիմավորեց Պուտինին օդանավակայանում, տարատեսակ հակառուսական հայտարարություններ արեց, մեդիայից կտրեց ռուսական ալիքների հեռարձակումը»։ Գառնիկ Դավթյանը, սակայն, սխալվում է․ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել։ 2020-ին, երբ պետք է ընդունվեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, խոսակցություններ կային, որ օրենքի նախագիծը հակառուսական է։ Պատճառը օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետն էր, որով սահմանվում էր․ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով»: 2020-ի դրությամբ գործող օրենսդրությամբ օտարերկրյա լրատվամիջոցները կարող էին լիցենզիա ստանալ։ Նոր օրենքով սահմանվում էր, որ օտարերկրյա լրատվամիջոցները չեն կարող հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու լիցենզիա ստանալ։ Այս լրավտամիջոցները, սակայն, Հայաստանում կարող են գործել պայմանագրի հիման վրա։ Օրենքի նախագծին 2020-ին անդրադարձել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը․ «Այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա»:  «Ազատության» եթերում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հերքել էր, որ նախագծով ենթադրվում է փակել ռուսական ալիքները։ «Բոլոր երկրները ունեն հանրային մուլտիպլեքս, որը եթե մենք համեմատենք սպառողական զամբյուղի հետ, այնտեղ մտնում է տեղեկատվական այն նվազագույն զամբյուղը, որը ցանկացած մարդ Հայաստանում, ով ունի հեռուստացույց, կարող է տեղեկատվական ապրանքը սպառել: Այստեղ պետությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կստանա այն նվազագույն փաթեթը տեղեկատվության, որն ինքը երաշխավորում է: Դա հանրային մուլտիպլեքսն է, որտեղ այսօր, բացի տեղական հեռուստաընկերություններից, հեռարձակվում են նաև օտար հեռուստաընկերություններ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում որևէ այլ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ: Խնդիրը նոր օրենքով կարգավորում է հենց այդ հանրային մուլտիպլեքսը, որտեղ օտար հեռարձակողները կարող են հեռարձակվել միայն միջպետական կամ միջկառավարական կամ միջազգային պայմանագրերով: Խոսքը չի գնում փակելու մասին, հարյուրավոր օտար հեռարձակողների մասին, որոնք առկա են կաբելային ցանցերում, արբանյակներում և այլն, խոսքը գնում է միայն հանրային մուլտիպլեքսի մասին»,- նշել էր ՀՌՀ նախագահը:  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ մտավ 2020-ի օգոստոսի 7-ին։ 2011-ին տրամադրված լիցենզիաներով Հայաստանում հեռարձակվում էին ռուսական «РТР планета», «Первый канал» և «Культура» հեռուստաալիքները։ «РТР планета»-ն հեռարձակվում է ՀՀ ողջ տարածքում, մյուսները՝ մայրաքաղաք Երևանում։ Հայաստանում հեռարձակվում էր նաև ռուսական «Мир»-ը, սակայն միջպետական պայմանագրի հիման վրա։ ՀՌՀ-ի՝ 2021-ի տարեկան հաղորդման մեջ նշվում է․ «Մինչև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելն օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվում էին լիցենզիայի հիման վրա, սակայն 2021 թվականից հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի հեռարձակումներն իրականացնում են առանց լիցենզիայի՝ միջպետական պայմանագրի հիման վրա»: Տարեկան հաղորդումից նաև տեղեկանում ենք, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2020 թ․ դեկտեմբերի 30-ին կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, որի համաձայն՝ յոթ տարի ժամկետով հեռարձակվում են նախկինում լիցենզիայի հիման վրա հեռարձակված հեռուստաընկերությունները: Միջպետական պայմանագրով հեռարձակվում է նաև «Мир»-ը։ Մինչև նոր օրենքի ընդունումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում էր նաև ամերիկյան CNN-ը։ 2021-ից, սակայն, CNN-ն այլևս չի հեռարձակվում։ ՀՌՀ նախագահ Տիգրան Գրիգորյանը նշել էր՝  պատճառն այն է, որ ԱՄՆ–ում պետական հեռուստաընկերություններ չկան, և ԱՄՆ–ն չի կարող, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի հետ միջպետական պայմանագիր կնքել։ Այսպիսով, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցները լիցենզիա չեն կարող ստանալ, սակայն կարող են գործել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Իսկ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում հեռարձակված ռուսական հեռուստաալիքները շարունակում են հեռարձակվել նաև հիմա՝ արդեն միջպետական պայմանագրի հիման վրա։ Աննա Սահակյան
17:47 - 10 օգոստոսի, 2022
Հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում. Հակոբյանը՝ ԶԼՄ-ներին

Հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում. Հակոբյանը՝ ԶԼՄ-ներին

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը հանձնաժողովի անունից դիմել է լիցենզավորված եւ հեղինակազորված բոլոր հեռարձակողներին՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուսաբանումը պատշաճ կազմակերպելու և տեղեկատվական սխալներից խուսափելու համար: Ըստ Հակոբյանի՝ քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվել է լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են, այդ «պատերազմ»-ը թելադրում է նաեւ հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգ: Նրա խոսքով՝ հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ անորոշություններ են ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար, եւ վտանգավոր զարգացումները զսպվածություն եւ պատասխանատվություն են պահանջում մեր մեդիայից: ՀՌՀ նախագահի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ամենեւին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը՝ փոխանցեմ ձեզ մեր տեսակետը: Ամենակարեւորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարեւորագույն բաղադրիչը մեր երկրի եւ ժողովրդի շահերի սպասարկումն է: Ուստի փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագրգիռ կողմերին: Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում եւ չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել եւ ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն: Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի եւ բռնության քարոզը կան եւ մնալու են օրենսդրությամբ պատժելի եւ անընդունելի արարքներ: Այդ մասին եւս չենք մոռանում: Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետներ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն: Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից՝ այս պատերազմը պառակտման եւս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումն այս հակամարտության մեջ: Հիշում ենք, որ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը: Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք է գեներացնում, զոհեր եւ տառապանքներ բերում: Ուրեմն խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար: Հետագայում ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Ռուսաստանում երախտագիտությամբ կհիշեն այդ մասին: Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում: Ռուս եւ ուկրաինացի ժողովրդները ընդհանուր բազմադարյա պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը օգնի հաղթահարել այս ամոթալի բաժանումն ու թշնամությունը, լուծի խնդիրները եւ խաղաղություն հաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու: Հենց դա է բխում Հայաստանի շահերից»:
12:26 - 28 փետրվարի, 2022