Ադրբեջանցի լրագրողը դատարանում պնդել է՝ իրեն հետապնդում են իր մասնագիտական գործունեության համար
 |azatutyun.am|
18:12 - 09 ապրիլի, 2025

Ադրբեջանցի լրագրողը դատարանում պնդել է՝ իրեն հետապնդում են իր մասնագիտական գործունեության համար |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն դատարանում հայտարարել է, որ իրեն հետապնդում են իր մասնագիտական գործունեության՝ տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների համար, որոնք հրապարակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից։ Ադրբեջանցի լրագրողի խոսքով՝ քննիչներն իրեն կեղծ մեղադրանքներ են առաջադրել մասնավորապես իրեն ներքաշել Abzas Media-ի հետ կապված քրեական գործում։

«Երևի մտածել են՝ արդեն պատրաստի քրեական գործ ունենք, սրան էլ ավելացնենք և անցնենք առաջ: Դատախազությունը նույնիսկ «պաշտոն» է տվել ինձ Abzas Media-ում, իբր ես այնտեղ տնտեսագետ էի և աշխատում էի գրասենյակում», - երեկ դատարանում հայտարարել է Մեհրալիզադեն։

«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակիցը նաև պատմել է իր ձերբակալության մասին՝ 2024 թվականի մայիսի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում աշխատանքի գնալիս իրեն «կանգնեցրել են ոստիկանները, պայուսակ են դրել գլխին ու տարել ոստիկանություն՝ չասելով, թե ուր են տանում»։ Լրագրողի խոսքով՝ Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչությունում իրեն ֆիզիկական և հոգեբանական ճնշումների են ենթարկել, որպեսզի հայտնի իր հեռախոսի գաղտնաբառը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել