ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպել է Խորվաթիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի հետ
19:25 - 09 ապրիլի, 2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպել է Խորվաթիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի հետ

Ապրիլի 9-ին աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել