Սլովենիայի  փոխվարչապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21:24 - 16 ապրիլի, 2025

Սլովենիայի  փոխվարչապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի  փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան շրջայց է հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել