Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները․ դրանք գրեթե 6 ժամ են տևել
 |factor.am|
17:47 - 10 ապրիլի, 2025

Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները․ դրանք գրեթե 6 ժամ են տևել |factor.am|

factor.am: Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունները: Ամերիկացի դիվանագետները հեռացել են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքից, գրում է ՌՒԱ Նովոստին։ Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է գրեթե վեց ժամ՝ ճաշի ընդմիջումով։

Այն ավարտվել է առանց մամուլի համար հայտարարության։

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքները կամփոփվեն երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից ավելի ուշ։ Հավելենք, որ ՌԴ-ն հանդիպմանը ներկայացնում էր ԱՄՆ-ում երկրի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, Վաշինգտոնը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել