armenpress.am: Անթալիայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» լրատվամիջոցը, այս մասին հայտնել էՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։
comment.count (0)