Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին:
Հյու Հյուիթ: Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը պահվում է Ադրբեջանում։ Նրա որդին՝ Դավիթը, միանում է մեզ Ջարեդ Գենսերի հետ, ով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպան է։ Դավիթ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոր բանտարկության պայմանների մասին։ Դուք կարողանո՞ւմ եք խոսել նրա հետ, տեսակցել նրան։ Նա մեկուսացվա՞ծ է, թե՞ նրա հետ համեմատաբար լավ են վարվում՝ որպես քաղբանտարկյալի։
Դավիթ Վարդանյան: Շատ կարևոր է, որ լսարանը հասկանա այն իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներառյալ Freedom House-ի, Ադրբեջանը դասվում է աշխարհի ոչ ազատ երկրների թվում և համարվում է ամենափակ ավտորիտար ռեժիմներից: Խնդիրն այն է, որ 2023 թ. սեպտեմբերին հորս ձերբակալությունից ի վեր ընտանիքի ոչ մի անդամ չի կարողացել անձամբ տեսնել նրան։ Միակ բանը, որ մենք ունեցել ենք, դա հեռախոսազանգերն են, որոնք, մի քանի րոպե են տևում։ Կա նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը այցելում էր բանտարկյալներին , բայց ցավոք, այս տարվա սկզբին Ադրբեջանը հայտարարեց երկրում գործող շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի գրասենյակների փակման մասին, ինչը նշանակում է, որ հիմա գերիներին ավելի մեկուսացված են լինելու:
Որպեսզի պատկերացնեք մեկուսացվածության աստիճանը՝ ասեմ, որ Ջարեդը՝ մեր փաստաբանը, որը թիմում է 2024 թվականի վերջից, չի կարողացել ոչ միայն այցելել հորս, այլև խոսել նրա հետ կամ ծանոթանալ գործի նյութերին։ Այնպես որ, ամեն ինչ կատարվում է լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի և օրենքների խախտումներով, և մենք չափազանց մտահոգված ենք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)