Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է Թրամփին՝ գերիներին ազատ արձակելու խնդրանքով
 |azatutyun.am|
18:19 - 02 մայիսի, 2025

Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է Թրամփին՝ գերիներին ազատ արձակելու խնդրանքով |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Կրտսեր Վարդանյանի հոդվածը՝ «Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար» վերնագրով հրապարակել է ամերիկյան FoxNews-ը:

«Ես և իմ ընտանիքը հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը՝ որպես խաղաղության նախագահ, կկատարի իր հանձնառությունը: Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևել միջազգային կանոններին և ցույց կտա իր հավատարմությունը Կովկասում խաղաղությանը՝ ազատ արձակելով հորս ու մյուս հայ բանտարկյալներին», - նշել է նա։

Դավիթ Վարդանյանը հիշեցրել է՝ մինչ նախագահը դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել