ՀՀ-ն չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Բաքվում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան |news.am|
10:50 - 06 մարտի, 2025

ՀՀ-ն չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Բաքվում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան |news.am|

news.am: Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նոր գրառում է արել X-ում:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։

Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։

Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք, իրոք, պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին, և Վենեսուելայից՝ վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում ոչ խելամիտ և անհամաչափ էին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կատարված գրառմամբ էլ Ջարեդ Գենսերը անդրադարձել էր, թե ինչ կարող է անել ՀՀ-ն՝ հասնելու Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել