factor.am: «Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, քննարկել ենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իր և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հետ հանդիպմանը։
Նա ընդգծեց, որ որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մի մասն իրագործված է, բայց մի մասը կատարված չէ։
«Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամրջի վերականգնման շուրջ, վերջերս Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների, այս սպեկտրն էլ ենք քննարկել»,- փոխանցեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացը։
Ինչ վերաբերում է «Մարգարայի» անցակետի բացմանը Ռուբինյանն ասաց, որ Հայաստանն իր անելիքն արել է: «Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել և Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել։ Մենք սպասում ենք, որ Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա։
Ռուբեն Ռուբինյանը նաև հայտարարեց՝ Հայաստանը պնդում է, որ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի ստորգրմանը՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)