Ապրիլի 24-25-ին հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ
19:23 - 16 ապրիլի, 2025

Ապրիլի 24-25-ին հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ

Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել