Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը
12:07 - 21 ապրիլի, 2025

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է:

Այս մասին տեղեկանում ենք Vatican News-ի X-ի էջից:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է Զատկի առավոտյան՝ երկուշաբթի օրը՝ 2025թ. ապրիլի 21-ի առավոտյան: Նա մահացել է Վատիկանի Կասա Սանտա նստավայրում»,- նշվում է հաղորդագրությունում:

Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան էր:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը ս.թ. փետրվարի 14-ին տեղափոխվելկ էր Ջեմելի հիվանդանոց է, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ էր ունեցել, դրանից հետո նրա մոտ երկկողմ թոքաբորբ էր ախտորոշվել:

Նա հիվանդանոցից դուրս էր գրվել ընդամենը մեկ ամիս առաջ. նա բուժում էր ստանում թոքաբորբից։ 

Կիրակի օրը՝ մահվանից մեկ օր առաջ, Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի պատշգամբից շնորհավորել է կաթոլիկներին Զատիկի կապակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել