ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ
21:27 - 08 մայիսի, 2025

ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ

ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։

69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։

Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումների ուղղությունը։

Փրևոստը շուրջ տասը տարի աշխատել է Պերուի Տրուխիլյո քաղաքում, այնուհետև 2014–2023 թվականներին ղեկավարել է Չիկլայոյի եպիսկոպոսությունը։

Վատիկանի լրատվականին տված հարցազրույցում՝ եպիսկոպոսների դիկաստերիայի ղեկավար նշանակվելուց հետո, Փրևոստը նշել էր. «Ես դեռ ինձ միսիոներ եմ համարում։ Իմ կոչումը, ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի, մնում է նույնը՝ լինել միսիոներ և քարոզել Ավետարանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել