tert.am: Թրամփն ասել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցությունները:
«Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ իրենք շատ շահագրգռված կլինեն բանակցություններ վարել: Թող գործընթացը սկսվի», - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social սոցիալական ցանցում:
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ հրադադարի հաստատման և հակամարտությունը դադարեցնելու պայմանները կքննարկվեն անմիջականորեն կողմերի միջև։
«Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։
Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը»,- հայտնել էր Թրամփը:
comment.count (0)