Վատիկանում կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս Հռոմի պապ չի ընտրվել
14:27 - 08 մայիսի, 2025

Վատիկանում կոնկլավի երկրորդ քվեարկության ժամանակ ևս Հռոմի պապ չի ընտրվել

Վատիկանի Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է դուրս եկել՝ ազդարարելով, որ կոնկլավում ներգրավված կարդինալներին երկրորդ քվեարկության ընթացքում էլ չի հաջողվել Հռոմի պապ ընտրել:

Հրապարակում մարդիկ են հավաքվել՝ հետևելու, թե ծխնելույզից ինչ գույնի ծուխ դուրս կգա։

Հիշեցնենք՝ եթե ծուխը սև է լինում, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն է լինելու, եթե ծխմելույզից սպիտակ ծուխ ելնի, նշանակում է՝ կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել