factor.am: Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2022 թվականի հունիսի 29-ով թվագրվող կտակը, որում ցուցումներ են նրա թաղման վերաբերյալ որպես Պապական մեծ բազիլիկ հայտնի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։
Ֆրանցիսկոս պապ կտակում հայտնել է վերջին ցանկությունները, որոնք վերաբերում են միայն թաղման վայրին։
Նա խնդրել է, որ իր գերեզմանը պատրաստվի Պողոսյան մատուռի (Salus Populi Romani մատուռ) և Բազիլիկի Սֆորցա մատուռի միջև գտնվող կողային միջանցքի թաղման խորշում, ինչպես ցույց է տրված կից հատակագծում։ Դամբարանը պետք է լինի գետնի վրա, պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, միայն մեկ գրությամբ՝ Ֆրանցիսկոս։
comment.count (0)