Ստամբուլի երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ
 |1lurer.am|
18:50 - 23 ապրիլի, 2025

Ստամբուլի երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ |1lurer.am|

1lurer.am: Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ, որոնց մեծ մասը խուճապի պատճառով ցատկել է բարձրությունից։ Տեղական իշխանությունների տվյալով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իշխանությունները նաև հայտնել են քաղաքի կենտրոնում՝ Ֆաթիհ թաղամասում, դատարկ շենքի փլուզման մասին, ոչ ոք չի տուժել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո, երկու ժամվա ընթացքում գրանցվել է 2-5 մագնիտուդով մոտ 50 հետցնցում:

Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ, սեյսմոլոգիայի պրոֆեսոր Հալուկ Էյիդողանը հայտնել էր, որ գիտնականները կանխատեսում են քաղաքում 7-ից ավելի մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի տնտեսական հետևանքները կզգացվեն ամբողջ Թուրքիայում։

Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկների համաձայն՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում քաղաքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4.5 միլիոն քաղաքացի ժամանակավոր կացարանի կարիք կունենա։ Ապահովագրական ընկերությունները գնահատում են, որ վնասը կարող է գերազանցել 325 միլիարդ դոլարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել