Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում՝ հրաժեշտ տալու կաթոլիկ եկեղեցու առաջին լատինամերիկացի առաջնորդին՝ Ֆրանցիսկոս պապին։
Շատերը գիշերվանից են հերթ կանգնել՝ Պապին հրաժեշտ տալու համար։ Արարողությանը մասնակցում են նաև աշխարհի առաջնորդներ։
Արգենտինացի պապը, որը մահացել է երկուշաբթի օրը՝ 88 տարեկան հասակում, 12 տարվա պապականության ընթացքում ջանացել է եկեղեցին դարձնել ավելի ներառական։
Մոտ 250,000 մարդ հարգանքի տուրք է մատուցել նրա դագաղին, որը երեք օր դրված էր Սուրբ Պետրոսի տաճարում։
Լուսանկարը՝ Andrew Medichini/AP Photo։
comment.count (0)