Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը |armenpress.am|
17:55 - 26 ապրիլի, 2025

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ավարտվել է:

Պապին հուղարկավորել են Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ իր ցանկությամբ:  

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում: Մասնակցել են տասնյակ երկրների առաջնորդներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և այլք: 

Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: 

Արարողությանը մասնակցել է նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:    

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել