Այսօր լրանում է վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարին։ Մի խումբ քաղաքացիներ դեպքի վայրում այս պահին լուռ մոմավառություն են անցկացնում՝ ի հիշատակ Սոնայի եւ նրա չծնված առաջնեկի։
Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցն անցնելիս է եղել կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանշումներով, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նրան։
Մեքենայի ղեկին է եղել «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանը, որին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար:
Դատարան ուղարկվելուց գրեթե 2.5 տարի անց գործի քննությունը դեռեւս չի ավարտվել։
Այստեղ են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը և Աննա Գրիգորյանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական այլ գործիչներ։
Լուսանկարները՝ Ինֆոքոմի։
comment.count (0)