azatutyun.am: Իրանի ամենամեծ նավահանգստում՝ Բանդար Աբբասում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նահանգի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է, որ 10 զոհի ինքնությունը հաստատվել է։
Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, պատճառը դեռ պարզված չէ, նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է հետաքննություն սկսել։ Նախնական վարկածներով, այն տեղի է ունեցել կոնտեյներում առկա քիմիական նյութերից։ Նավահանգստի մաքսային ծառայությունը հաղորդել էր, որ տարածքում, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը, ամենայն հավանականությամբ «պահվել են վտանգավոր բեռներ ու քիմիական նյութեր»։
comment.count (0)