Իրանի հարավում՝ Բանդար Աբբասի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջաիի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 500 մարդ է տուժել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղի է ունեցել գազատար լցանավի պայթյուն։
Արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակը հայտնել է, որ առնվազն 561 մարդ տուժած է գրանցվել։
Հորմոզգանի Կարմիր մահիկի նահանգային կազմակերպության ղեկավարը նշել է, որ պայթյունի պատճառը դեռևս հստակեցված չէ, և դեպքի հանգամանքները քննվում են։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ պատճառելով ավերածություններ շրջակա տարածքներում և ազդելով Բանդար Աբբասի արևմտյան հատվածի որոշ արդյունաբերական օբյեկտների վրա։
comment.count (0)