Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան
19:57 - 28 ապրիլի, 2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան գրառումից։

Ինչպես պարզ է դառնում գրառումից՝ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս հետ։

«Վրաստանի և Հայաստանի միջև պատմականորեն գոյություն ունեցող սերտ հարաբերություններ կան, և ուրախ եմ, որ իմ առաջին միջազգային այցերից մեկը հենց մեր հարևան երկրում է իրականացվում։», - նշել է Վրաստանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել