Վրաստանի քաղաքացին արտահանձնվել է ԱՄՆ նեոնացիստական «սպանության» մեղադրանքների համար
 |azatutyun.am|
11:48 - 24 մայիսի, 2025

Վրաստանի քաղաքացին արտահանձնվել է ԱՄՆ նեոնացիստական «սպանության» մեղադրանքների համար |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի քաղաքացի և ենթադրյալ նեոնացիստական խմբավորման ղեկավար Միխեիլ Չխիկվիշվիլին Մոլդովայից արտահանձնվել է ԱՄՆ: Այստեղ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարդկանց է հավաքագրել Նյու Յորքում բռնի հանցագործություններ իրականացնելու նպատակով՝ ուղղված հրեաների և այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Չխիկվիշվիլին, որը հայտնի է մի շարք մականուններով, այդ թվում՝ «Հրամանատար մսագործ», մայիսի 23-ին կանգնել է Նյու Յորքի դաշնային դատարանի առջև՝ մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով։

21-ամյա Չխիկվիշվիլին, որը ծագումով Թբիլիսիից է և ձերբակալվել էր Մոլդովայում անցյալ տարվա հուլիսին, դատարանում փաստաբանի միջոցով հայտարարել է իր անմեղության մասին։ Փաստաբանը խնդրել է հոգեբանական փորձաքննություն անցկացնել իր հաճախորդի համար և նրան պահել ինքնասպանության կանխարգելման հատուկ ռեժիմում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել