hetq.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։
Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված կարգով դիմել էին ԶՊՄԿ-ի վերադասին՝ վերականգնվելու համար։ Սակայն պատասխանը, մեր զրուցակցի պատմելով, եղել է այն, որ ԶՊՄԿ-ի գործող կանոնադրությամբ նման ընթացակարգ չկա, ապա հորդորել են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները։
«Քանի որ 8 հոգին էլ տարբեր հիմքերով են ազատվել աշխատանքից, բնականաբար, դատական գործերն էլ տարբեր են եղել»,- ասում է Վահե Մխիթարյանը։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական կարգով բողոքարկումից, ԶՊՄԿ-ի նախկին աշխատողն ասում է․ «Եթե անկեղծ, ապա այդքան էլ մեծ վստահություն չկա արդարադատության համակարգի հանդեպ, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք, որ հանքարդյունաբերության լոբբինգը շատ լավ աշխատում է, եւ այստեղ ռիսկեր էլ կան, բայց ամեն դեպքում գործընթաց է, որի միջով պետք է անցնենք եւ լիահույս ենք, որ արդարադատությունը գործողության մեջ չի ուշանա»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)