factor.am: Առաջիկայում սպասվում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, որից հետո Ուկրաինան առաջին քայլը կանի այս նախագծի իրականացման ուղղությամբ։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն արդեն մեկնել է Վաշինգտոն, որտեղ վերջնական քննարկվում են ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի վերջին մանրամասները։ Շմիգալը նշել է՝ համաձայնագիրն իրավահավասար է և նպատակ ունի ապահովել համատեղ ներդրումներ Ուկրաինայի զարգացման և վերականգնման գործում։ Նա ընդգծել է՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում և Ուկրաինան կանի առաջին քայլը դրա իրականացման ուղղությամբ։
«Երբ բոլոր մանրամասները վերջնականապես համաձայնեցվեն, առաջիկայում, հուսով եմ՝ առաջիկա օրերի ընթացքում, համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է նա։ Ուկրաինացի պաշտոնյան նաև հավելել է, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսվում է Միացյալ Նահանգների հետ ստորագրել ևս երկու տեխնիկական համաձայնագիր, որոնք վերաբերում են հիմնադրամի ստեղծմանը և դրա ֆինանսավորմանը։
Ուկրաինական կառավարությունն արդեն համաձայնեցրել է փաստաթղթի հիմնարար կետերը, ստացվել են հիմնական նախարարությունների բոլոր անհրաժեշտ հաստատումները։ Շմիգալի խոսքով՝ կառավարությունը տեխնիկապես պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, հենց որ ամերիկացի գործընկերներից վերջնական տեղեկատվություն լինի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)