Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս մասին ապրիլի 30-ին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանն ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից։
comment.count (0)