armenpress.am: Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել և քննադատել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։ Այս մասին պատգամավորները գրառումներ են կատարել X-ի իրենց միկրոբլոգներում։
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆորլասն իր գրառման մեջ նշել է․ «Կայա Կալասի` ապրիլի 25-ի Ադրբեջան կատարելիք այցը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայ խաղաղ քաղաքացիների անօրինական կալանավորման և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին»:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, իր հերթին, գրել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին սկանդալային է իմանալ, որ ԵՄ բարձր ներկայացուցիչն ապրիլի 25-ին մեկնում է Ադրբեջան, մինչ հայ բանտարկյալները գտնվում են Բաքվի բանտերում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսեսկ Մարկ Ալվարոն իր գրառման մեջ նշել է, որ ապրիլի 25-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու մեծ մտահոգության տեղիք է տալիս․ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է, և այս այցը կարող է վնասել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին՝ առանցքային գործընկերոջ, որն ամուր նվիրվածություն ունի խաղաղությանը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)