azatutyun.am: ԱՄՆ-ը և Չինաստանը համաձայնության են եկել՝ փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը, հայտնում է Սպիտակ տունը:
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարությունները, գիտակցելով «երկկողմանի տնտեսական և առևտրային հարաբերությունների կարևորությունը», որոշել են մայիսի 14-ից նվազեցնել մաքսատուրքերը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ երկրները կնվազեցնեն փոխադարձ մաքսատուրքերը 115 տոկոսով: ԱՄՆ-ն՝ 145 տոկոսից մինչև 30 տոկոս, իսկ Չինաստանը՝ 125-ից մինչև 10 տոկոս:
Շաբաթներ շարունակված լարվածությունից հետո մայիսի 10-ին Ժնևում հանդիպել էին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիպենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: Դոնալդ Թրամփը «շատ լավ» և «կառուցողական» է որակել երեկ Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան հանդիպումը, պնդելով, թե աշխարհի երկու խոշորագույն տնետսությունները պայմանավորվել են «վերագործարկել առևտրային հարաբերությունները»։
comment.count (0)