Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա
 |azatutyun.am|
09:10 - 12 մայիսի, 2025

Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի Թուրքիայում մայիսի 14-16-ը կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։

«Հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ պետքարտուղարը առաջ կմղի նախագահ Թրամփի օրակարգը՝ ապահովելով, որ մեր դաշնակիցները իրենց արդարացի ներդրումը կատարեն ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ և արդյունավետ դարձնելու գործում», - հայտարարել է Պետդեպարտամենտը այցի նախօրեին։

Սա պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի առաջին այցն է Թուրքիա։ Մինչ այդ՝ մայիսի 11-14-ը, պետքարտուղարը ԱՄՆ նախագահի հետ կմեկնի Մերձավոր Արևելք՝ Կատար, Սաուդիան Արաբիա՝ «Նահանգների և Պարսից ծոցի դաշնակիցների միջև հարաբերությունները ամրապնդելու օրակարգով»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել