Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ ՆԳՆ
14:10 - 12 մայիսի, 2025

Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով:

Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից` իրացնելու նպատակով: Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են երկու փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։

Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը ևս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել