Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել
15:45 - 12 մայիսի, 2025

Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են պտուտակահան, կցակապ, պտուտակահանի երկարացման ձող, բժշկական դիմակներ, շինարարական ձեռնոց, իսկ դեպքի վայրի զննությամբ`մեքենայի թափարգելը և համարանիշը:

33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել