Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը
16:29 - 12 մայիսի, 2025

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1։30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը:

47-ամյա այնթապցին հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

47-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել