Ալկոհոլային խմիչքները արտահանողները ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում
12:40 - 13 մայիսի, 2025

Ալկոհոլային խմիչքները արտահանողները ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ալկոհոլային խմիչքները արտահանողները, որոնց ապրանքների մաքսային գործընթացների հետ կապված խնդիրներ են առաջացել Վրաստանում։

Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ որոշ ժամանակ առաջ արտահանվող կոնյակի համար ամսվա մեջ 30 մեքենայից ընտրում էին 3-ը՝ նմուշառում վերցնելու, այդ գործընթացը տեւում էր 15-30 օր, բայց, միեւնույն է, համատարած չէր․

«Իսկ էս դեպքում մեկ ամիս է՝ Վրաստանը պահում է բոլոր մեքենաները, մինչ օրս ես չունեմ մեքենա, որը անցել է Ռուսաստան։ Խոսքը միայն շշալցված կոնյակի մասին չէ, այլ նաեւ ցիստերններով դեպի Բելառուս ուղեւորվող մեքենաներ, գինի ունենք, գինի ունենք, իսկ գինու արտահանումը չպետք է կանգնեցվի»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ իրենք հանդիպում եւ արդյունավետ քննարկում են պահանջում դեսպանից, իսկ եթե դա տեղի չունենա, ապա կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Բողոքի ակցիայի մասնակիցը նշեց, որ մինչ այս պահը որեւէ գոհացնող պատասխան չեն լսել։

Էկրանակադրը՝ 24TV-ի հեռարձակումից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել