Աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ դիտարկմանը, որ Հայաստանը նաև այլ աղբյուրներից է ռազմամթերք գնում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ ռուսական կողմը դրանում որևէ խնդիր չի տեսնում՝ միաժամանակ նշելով.
«Բայց երբ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի պես երկրից ռազմական մատակարարումների վրա, որը գլխավորում է թշնամական ճամբարը, և անձամբ նախագահ Մակրոնը և իր բոլոր նախարարները պարզապետս ատելություն են շնչում Ռուսասատանի նկատմամբ՝ համարելով այն միակ խնդիրը Ուկրաինայի հարցով կարգավորման չհասնելու համար: Բայց իրենք, լուծում ասելով, հասկանում են հրադադար առանց որևէ պայմանների որոշակի ժամկետով, որ կարողանան հանգիստ միջավայրում վերազինել Ուկրաինային, որ Ուկրաինան կարողանա ուժեղացնել պաշտպանական դիրքերը:
Ընդ որում այս կոչերը տարիներ շարունակ եղած այլ դիրքորոշումից հետո են հնչում: ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի անդամները երկար տարիներ պնդում էին, որ բանակցություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի ստացել ավելի ուժեղ դիրքեր, և քանի դեռ ՌԴ-ն ռազմավարական պարտություն չի կրել: Հետո 180 աստիճան շուռ եկան:
Քաղաքական իմաստով Ֆրանսիան հանդես է գալիս որպես թշնամի պետություն, ուստի մեր դաշնակիցները իրենք պետք է որոշեն որտեղից ավելի լավ զենք գնել»,- ասաց Լավրովը:
comment.count (0)