Ես չեմ տեսնում որևէ պատճառ «Հայաստանի ուկրաինացման» համար:
Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է: Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը ապօրինի չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին և նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել: Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը՝ ի տարբերություն Ուկրաինայի:
Այդ օրենքների ցանկը մենք այսօր փոխանցեցինք մեր ընկերներին:
Որևէ երկրում չկա որևէ ոչ պետական լեզվի արգելք, եթե այդ լեզվով խոսում են քո երկրի բնակիչները: Մենք պարզեցինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, Ադրբեջանում, այդ թվում՝ Ղարաբաղում, արգելված չէ հայոց լեզուն: Իսկ Ուկրիաինայում ռուսերենը արգելված է: Ուկրաինան այդ առումով ունիկալ երկիր է: Մենք լսում ենք Եվրահանձնաժողովի ընդլայնման հանձնակատարի հայտարարությունները, որ Ուկրաինան կատարել է բոլոր նախնական պայմանները, և կարելի է սկսել անդամակցության բանակցությունները:
Հայաստանը քաղաքակիրթ երկիր է:
comment.count (0)