news.am: class="ng-star-inserted">Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Այս մասին Հայաստանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որ ձեռք է բերվել 2020-2022 թվականներին։
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և պատրաստ ենք օգնել բոլոր այն հարցերի լուծմանը, որոնք կարգավորում են պահանջում այս փաստաթղթի լիարժեք ստորագրման համար։
Միշտ կարող եք հույս դնել մեզ վրա տրանսպորտային և տնտեսական հաղորդակցուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործում և այս կապակցությամբ առաջացող մարդասիրական խնդիրների լուծման հարցում՝ յուրաքանչյուր կողմի շահերի հաշվառմամբ», - հավելել է Լավրովը։
comment.count (0)