Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում
13:04 - 16 մայիսի, 2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում

Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի  գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել