civilnet.am: Վրաստանի մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Այս մասին Վրաստանի Ֆինանսների նախարարությունից հայտնել են վրացական BM.GE լրատվականին` ի պատասխան Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող ընկերությունների բողոքի ակցիայի մասին հարցին։
Մայիսի 13-ին գինի-կոնյակ արտահանող մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջել դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում արդեն շուրջ մեկ ամիս, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։
Վրացական լրատվականի հարցմանն ի պատասխան՝ Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը հայտնել է․ «Մաքսային վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Մեքենաների ուշացում տեղի չի ունենում»։
comment.count (0)