Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին մայիսի 16-ին ընդունել է այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
comment.count (0)