Հանրային ռադիոյի ղեկավարի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
 |civilnet.am|
14:15 - 20 մայիսի, 2025

Հանրային ռադիոյի ղեկավարի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել |civilnet.am|

civilnet.am: Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ։

Տույժի մասին որոշումը կայացվել է մայիսի 19-ին՝ ի պատասխան Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված առերևույթ խախտումների։ Վերջիններիս մասին ՊՎԾ-ն համապատասխան գրությամբ դիմել է Հանրային հեռարձակողի խորհրդին մայիսի 5-ին։

Հաղորդագրության համաձայն՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործունեության մեջ նկատվել են օրենսդրական պահանջների ենթադրյալ խախտումներ։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 7-ին, Հեռարձակողի խորհուրդը որոշել է նախաձեռնել կարգապահական վարույթ Արմեն Քոլոյանի նկատմամբ՝ պարզելու այդ խախտումների հանգամանքները և անհրաժեշտության դեպքում կիրառելու պատասխանատվության մեխանիզմներ։

Քոլոյանից պահանջվել է գրավոր բացատրություն՝ տրամադրելով երեք աշխատանքային օր։ Նրա պատասխանը խորհրդին ներկայացվել է մայիսի 12-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել