Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր՝ նոր նշանակումներ անելով ՊՆ-ում։ Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագայի կայքէջից։
Հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
comment.count (0)